23 10 2023

Եկեք քաղաքավարության սահմաններում ձեզ ասեմ շնորհակալություն, ցտեսություն․ փոխնախարարը՝ լրագրողներին



 

«Սահմանին այս պահին հարաբերական կայուն է, իսկ Պաշտպանության նախարարի՝ ֆրանսիա կտարած այցի արդյունքներով մենք համապատասխան տեղեկատվություն կտրամադրենք»,- Ազգային ժողովում լրագրողների հետ կարճ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների մի շարք հարցերին, միան կարճ անդրադարձավ Արցախից քաղաքացիների բռնի տեահանումից հետո զինվորականների՝ պաշտպանության նախարարությունում համալրելուն՝ ասելով, որ դեռ քննարկում չկա։

Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումներին և այլ հարցերի չպատասխանեց՝ որոշելով, որ ամենակարևորը Պապիկյանի՝ Ֆրանսիա այցն էր և սահմանային իրավիճակը, որոնց պատասխանել է։

«Եկեք քաղաքավարության սահմաններում ձեզ ասեմ շնորհակալություն, ցտեսություն»,- ավարտեց խոսքը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ