21 10 2023

Միանում եմ և պահանջում դուրս բերել դասագիրքը․ արձակագիր

Միանում եմ և պահանջում դուրս բերել դասագիրքը․ արձակագիր

Նարեկ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Ես` արձակագիր, բանաստեղծ Նարեկ Պապոնց-Առաքելյանս, միանում եմ Լիլիթ Շարբաթյանի ֆլեշմոբին և պահանջում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից դուրս բերել Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած` 7-րդ դասարանի պատմության դասագիրքը։
Այնտեղ խեղաթյուրված է Հայոց պատմությունը, կան բազմաթիվ անճշտություններ և սխալներ, բացթողումներ։
Ես դեմ եմ, որ մեր իսկ կրթօջախներում աշակերտներին աղավաղված հայոց պատմություն սովորեցնեն։
Ես պահանջում եմ, որ մեր երեխաներին կրթեն հավաստի աղբյուրներով և դաստիարակեն հայրենասեր և հայրենատեր հասարակություն։
Խնդրում եմ միացեք և դուք էլ ձեր էջերում՝ ձեր անունից տարածեք պահանջը՝ տեղադրելով այս նկարը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ