12 10 2023

Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ողջ ռազմական և իրավապահ ուժերը ԼՂ քաղաքացիական բնակավայրերից. Շոն Մըրֆի

Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ողջ ռազմական և իրավապահ ուժերը ԼՂ քաղաքացիական բնակավայրերից. Շոն Մըրֆի

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումների ժամանակ Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մըրֆին ասել է․

«Ադրբեջանը մեզ վստահեցնում է, որ ԼՂ-ում էթնիկ հայերին կտա իր սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու ազատությունները։ Սակայն այդպիսի աղոտ վստահեցումները բավարար չեն՝ էթնիկ հայերի վերադարձի համար՝ հաշվի առնելով նրանց դեմ Ադրբեջանի ատելությունը։ Վերաինտեգրման խոստումը չի հարգում ԼՂ կարգավիճակը որպես ինքնավար մարզ։ Ի հակադրություն սրա՝ Ալիևը խոստացել է, որ ԼՂ-ում ապրող հայերը չեն ունենա ոչ մի կարգավիճակ, ոչ մի արտոնություն։ Ադրբեջանի խոստումները սին են՝ հաշվի առնելով հայատյացությունը։ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ողջ ռազմական և իրավապահ ուժերը ԼՂ քաղաքացիական բնակավայրերից, որոնք իր կողմից զավթվել են սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետևանքով։ Ադրբեջանը չպետք է միջամտի ՄԱԿ-ի այցելություններին և հայ բնակչության հետ շփումներին: Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտող քայլերից և ակտիվորեն համագործակցի նրա հետ։ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա պատժիչ գործողություններից Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների և ռազմական հրամանատարության ներկայացուցիչների նկատմամբ: Ադրբեջանը չպետք է փոխի կամ ոչնչացնի 1915 թվականի ցեղասպանության հուշարձանները, մշակութային և կրոնական ժառանգությունը»,- ասել է բանախոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ