12 10 2023

Կառավարությունը որոշել է կրթել քրեակատարողական ծառայողներին

Կառավարությունը որոշել է կրթել քրեակատարողական ծառայողներին

Կառավարությանը նախագիծ է ներկայացվել որը միտված է՝ դասընթացների միջոցով  բարձրացնել  քրեակատարողական ծառայողների հմտությունների ու կրթական որակը:

Հիմնավորման մեջ ասվում է.

«Ներկայումս, քրեակատարողական ծառայողը վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտի հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետևանքներ նախատեսված չեն: Վերոգրյալի արդյունքում ստացվում է, որ քրակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության և մասնագիտական որակական գիտելիքների ու հմտությունների որակական աճի ապահովումը թողնված է քրեակատարողական ծառայողի հայեցողությանը, որը ոչ՛ մասնագիտորեն, ոչ՛ էլ իրավական առումով ճիշտ չէ, և այդ շարունակական կրթության արդյունավետության կառավարելիությունը թողնված է քրեակատարողական ծառայողի կամքին, քանի որ այն ծառայողի համար իրավական բացասական հետևանքներ չի առաջացնում:

Նախագծով առաջարկվում է բարձրացնել քրեակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության մակարդակը»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ