«Ֆեյսբուքը մեր տունը քանդեց արդեն 5 տարի, իշխանությունը հաղթեց ֆեյսբուքով և շարունակում է գոյատևել ֆեյսբուքով, դրսում հենարան չունի իշխանությունը, բայց ֆեյսբուքով ստեղծում է այլ տպավորություն: Դրանք այն ֆեյքերն են, որ կառավարությունում, ԱԺ-ում , ինչ-որ մի շենքում, որ վարձել են «գռզոյից», կոնկրետ մի տեղում նստած ամեն օր գալիս են աշխատանքի, մարդկանց անուն-ազգանունը տալիս են ձեռքները և այս մարդիկ սկսում են հայհոյել:
Մեր դեմ ոչ թե տասնյակ հազարներ են, այլ՝ մի խումբ վաչձատրվող անպատասխանատու, անբարո երիտասրադներ են, որոնց որևէ անուն են տալիս, ասում են՝ հայոհոյեք, հայհոյում են, բայց սա այսօր գեներացնում է քաղաքական կյանքը, մարդը գերադասում է այդտեղ սպառել իր էներգիան«,- գնահատելով իրականությունը նման կարծիք հայտնեց հրապարակախոս, «Դրօշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանը՝ Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնում տեղի ունեցած կլոր սեղան-քննարկման ժամանակ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը