04 10 2023

Լարված իրավիճակ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիա անողներին



ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մոտ իրականացրել է բողոքի ակցիա՝ ցեղասպան Ալիևին պատժելու պահանջով:

«Հետևաբար մեր բողոքի միջոցառումը ուղերձ է հղում Միավորված Ազգերի Կազմակերպությանն ու անդամ երկրներին դիմել կոնկրետ քայլերի Ադրբեջանի ցեղասպան գործողությունները աննկատ չթողնելու, չարդարացնելու եւ պատժելու նպատակներով։ Մենք պահանջում ենք արդարություն զոհերի համար և պատիժ ալիևյան ռեժիմի, նրա հովանավորների և հանցակիցների գործած քրեորեն պատժելի մեղքերի համար»,-նշում են նախաձեռնության անդամները:

Բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները բերման ենթարկեցին ակցիա իրականացնող երիտասարդներին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ