ԿԽՄԿ-ն օգնել է սեպտեմբերի 29-ից ԼՂ-ից տարհանել է շուրջ 100 խոցելի անձիք։ Այդ մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։
«Վերջին օրերի ընթացքում մեր անձնակազմը կենտրոնացրել է ջանքերը դեռևս չտեղափոխված խոցելի անձանց հայտնաբերելու և աջակցելու ուղղությամբ։ Մենք հավաքագրել ու ստուգել ենք տարեցների, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձանց մասին տեղեկությունները, ինչը թույլ է տվել մեր թիմերին նրանց գտնել ու օգնել տարհանել։
Սեպտեմբերի 29-ից ի վեր մոտ 100 խոցելի անձինք մեր օգնությամբ հասել են կենտրոնական հրապարակ և տեղափոխվել Հայաստան ավտոբուսներով կամ շտապօգնության մեքենաներով», - ասվում է հաղորդագրության մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը