Ադրբեջանում ավարտվել է այս տարվա հուլիսին Լաչինի ապօրինաբար տեղադրված անցակետում առևանգված Վագիֆ Խաչատրյանի քրեական գործով նախաքննությունը:
Բաքուն նրան մեղադրում է Իվանյանում իբրև թե «ցեղասպանություն» կատարելու համար։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, քրեական գործի վերաբերյալ հավաքագրված նյութերն ուղարկվել են Բաքվի ռազմական դատարան։ Գործով տուժող է ճանաչվել 59 անձ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը