Համացանցում տարածվել է Սուրենավանի ՔՊ-ական վարչական ղեկավար Անի Վարդազարյանի գրառումը, որով սպառնում է այն արցախցիներին, որոնք կմասնակցեն ընդդիմության ակցիաներին, զրկել օգնությունից․ այդ գրառմանն անդրադարձել է նաև՝ Արտակ Զաքարյանը․
«Եթե սա հրապարակային ներողություն չխնդրեց այս ֆաշիզմի համար (կամ չհերքեց), ուրեմն մի քանի ամսից դատվելու է ատելության տարածման համար:
Սրանք գիտեն, թե բոլորն իրենց քպ-ականների նման լափի համար են միայն ապրում: Ազգ, հայրենիք, արժանապատվություն չունեն բոլորովին:
Չէի անդրադառնա, եթե սույն անդաստիարակը հանրային աշխատավարձ չստանար...»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը