Այս պահին քննիչը Լևոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Լևոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում` բնորոշելով այն որպես կեղծ»,- նշել է փաստաբանը:
Լևոն Քոչարյանը հայտնել է, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր ակնհայտորեն հայտնել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը