Գյումրիում այս պահին կրկին ինքնաբուխ հավաք է։ Մի խումբ մտավորականներ հավաքվել են թատերական հրապարակում, կոչ են անում միանալ իրեն, շարունակել երեկվա պահանջը՝ հեռացնել ներկայիս իշխանությանը, տեր կանգնել արցախահայությանը, որոնց վիճակն օրհասական է։ Մտավորականները հերթով ելույթներ են ունենում, որոնք գրեթե նույնաբովանդակ են, առաջարկում են իշխանության հեռացման տարբերակ, որն այս պահին ըստ իրենց՝ միայն փողոցն է։ Ինչպես նշեց ՇՊՀ դասախոս Համլետ Սարուխանյանը, այս իշխանությունը փողոցով է եկել, փողոցով էլ պետք է հեռանա։
Հավաքին հաջորդել է իրազեկման ակցիան, մեծ թվով քաղաքացիներ շարժվում են Հայուհու հրապարակ՝ վանկարկելով՝ «միացիր, Նիկոլ, հեռացիր»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը