Կառավարությունը նիստի ժամը տեղափոխել է ժամը 11-ից դարձնելով 10։00։
Նշենք, որ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ երեկ՝ սեպտեմբերի 21-ին Վազգեն Մանուկյանը կոչ արեց հավաքվել կառավարության դիմաց՝ ժամը 11-ին նիստ թույլ չտալու համար՝ նշելով, որ այնտեղ օտարի կառավարություն է նիստ անելու։
Կառավարության լրատվականը մամուլին նիստի ժամի տեղափոխման մասին ծանուցեց նիստի մեկնարկից ընդամենը 15 րոպե առաջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը