Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գազանություններ անող ոստիկանների մասով՝
1) նկարել դրանց դեմքերը
2) հիշել դրանց ժետոնների համարները
Բռնվելուց հետո վարքագծի մասով՝
1) տեղափոխող մեքենայի մեջ ու բաժնում կոնֆլիկտի չգնալ ոստիկանների հետ. նիկոլա-թրքական իշխանությունը նրանց տվել է անպատժելիություն, որից որոշ բտ-ներ օգտվում են՝ մարդկանց դաժանաբար ծեծելով
2) բաժին մտնելուն պես պահանջեք, որ թույլ տան զանգեք որևէ հարազատի ու հայտնեք ձեր բռնվելու մասին. դա ձեր իրավունքն է։
3) եթե վնասվածքներ ունեք, ապա պահանջեք, որ բժիշկ կանչվի ու դրանք արձանագրվի
4) օգտվեք լռելու իրավունքից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը