20 09 2023

Հայեր, իմացեք Արցախի մեծ մասն այլևս չկա․ Արցախի գոյությունն օրերի հարց է․ Հոխիկյան

Հայեր, իմացեք Արցախի մեծ մասն այլևս չկա․ Արցախի գոյությունն օրերի հարց է․ Հոխիկյան

Նաիրի Հոխիկյանը գրում է․

«Հայեր, որպեսզի էլ երջանիկ անտեղյակության մեջ չապրեք, ասեմ, իմացեք։

Արցախի մեծ մասը այլևս չկա։ Մեծ թվով գյուղեր գրավել է թշնամին։ Արցախի գոյությունը օրերի հարց է։ Արցախում հարյուրավոր հայեր են զոհվում, այդ թվում կանայք և երեխաներ։

Ընկերս Կաշենի մոտից գիշերը գրեց, հրաժեշտ տվեց... շրջափակման մեջ էր։

Սա է իրականությունը։ Իսկ Հայաստանի բանակը կողքից նայում է։ Մնացել է մի պոպկորն վերցնի, որ Արցախցիների սպանությունները նայելն ավելի հետաքրքիր լինի։

Դե ապրեք, թե կարող եք։

Ապրեք, անհայրենիք ամբոխ»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ