19 09 2023

Բացի Ալեն Սիմոնյանից, էլի մարդու են հետևից գրկել

Բացի Ալեն Սիմոնյանից, էլի մարդու են հետևից գրկել

 

Արմավիրի մարզում. 29-ամյա կինը ոստիկաններին հայտնել է, որ ամուսնու ընկերը Արմավիրի բանտի ճանապարհին իրեն հետևից գրկել է, համբուրել և փորձել սեռական հարաբերություն ունենալ։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 03:30-ի սահմաններում, իր ամուսնու ընկերը, ով 42 տարեկան է, Էջմիածին քաղաքից դեպի «Չոբանքյարա» կոչվող տարածք տանող ճանապարհին տեղադրված տնակում, օգտվելով իր քնած լինելու հանգամանքից, հետևից գրկել է իրեն, համբուրել, փորձել սեռական հարաբերություն ունենալ,  սակայն ինքը դիմադրություն է ցուցաբերել, որից հետո տականքը հանցագործությունը ավարտին չի հասցրել ու հեռացել է այնտեղից:

Վաղարշապատի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալին, տեղափոխել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին:

Հիշեցնենք, որ մինչ այս, հետևից գրկելու մեկ այլ դեպքի մասին էր հայտնել այժմ ԱԺ նախագահ, դեպքի մասին հայտնելու պահին ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա պատմել է 2019 թվականի հունվարին փողոցում կատարված մի դեպքի մասին․ «Թումանյան փողոցում ես հետևից գրկախառնության արժանացա: Ի զարմանս ինձ՝ դա Հրայր Թովմասյանն էր: Նա շատ լայն ժպիտով ասաց՝ «նորմա՞լ է հիմա ամեն ինչ»: Ես զարմացել էի, մեջքից էր գրկում: Ես ասացի՝ հա, նորմալ է»»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ