«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության արդյունքներին և ընդգծել, որ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ։
«Բավական լուրջ հարված է հասցվել այս իշխանությանը։ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը չեն կարողացել իրենց ուզածը ստանալ, և հիմա կասկածելիորեն ուշանում է տվյալների հրապարակումը։ Ակնհայտ է, որ իրենց հարակից քույր կազմակերպության միջոցով փորձում են ինչ-որ թվեր ստանալ»,-ասել է Անդրանիկ Թևանյանը՝ կրկին ընդգծելով, որ Երևանի ավագանու ընտրություններն ամբողջական իշխանափոխության հնարավորություն է․
«Ամբողջական իշխանափոխության համար սա առաջին քայլն է։ Մեկ բան ակնհայտ է՝ այս իշխանությունը չունի հանրային վստահություն, չունի լեգիտիմություն։ Կարծում ենք, որ կա հնարավորություն՝ այս գործընթացը վերածել ընդհանուր պայքարի և իշխանափոխության։ Պատրաստ եղե՛ք»։
Մանրամասները՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը