11 09 2023

Ծնվել է պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի քույրը

Ծնվել է պատերազմում զոհված Վահե Մխիթարյանի քույրը

Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Վահե Մխիթարյանի քույրը՝ Վանեն:

«Վանեն ամբողջությամբ փոխեց մեր կյանքը դեպի լավը, մեր մեջ արթնացավ ապրելու հույս, նպատակ»,- ասում է մայրը՝ Լուսիկ Մանուչարյանը։

Հայրը՝ Արմեն Մխիթարյանը շարունակում է. «Վանեն մեր ընտանիք բերեց ապրելու իմաստ, որ մենք ապրենք, մեր տունը լուսավորվեց, մեր կյանքը փոխվեց»։ 

Վահեի հարազատները Վանեի նման լույս են մաղթում մյուս բոլոր հերոսածին ընտանիքներին՝ վստահեցնելով, որ ծնունդներն իրենց ընտանիքներում խորհրդանշում են նաև մեր հայրենիքի վերածնունդը։ 

Մանրամասն՝ «Զինուժ»-ի տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ