Սեպտեմբերի 2-ին «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` կալանավորված անձ 31-ամյա Գեւորգ .Գ-ն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից:
«Սեպտեմբերի 2-ին, ժամը 12.42-ին ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` կալանավորված անձ 31-ամյա Գ.Գ-ն ինքնասպանություն է գործել` կախվելով ճաղավանդակից:
Գ.Գ-ին իր դիմումի համաձայն մեկուսի է պահվել կարանտինային խցում:
Նշենք, որ կալանավորված անձն առողջական խնդիրների պատճառով ստացիոնար բուժման մեջ է գտնվել ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում, որտեղից իր դիմումի համաձայն` դուրս է գրվել 2023 թվականի սեպտեմբերի 1-ին և տեղափոխվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:
Նախնական տվյալներով կալանավորված անձը 2023թ. սեպտեմբերի 2-ին՝ ժամը 12-ի սահմաններում ցանկություն է հայտնել օգտվել իրեն հասանելի հեռախոսազանգից: Ժամը 12.12-ին վերջինս դուրս է բերվել խցից, կատարել է հեռախոսազանգ, ժամը 12.15-ին վերադարձել է խուց, որից հետո նրան հայտնաբերել են կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:»,- ասաց Նավիկյանը:
Ըստ արդարադատության նախարարության հաղորդագրության, Գեւորգը իր դիմումի համաձայն մեկուսի է պահվել կարանտինային խցում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը