30 08 2023

Լիբանանում Ադրբեջանի դեսպանության մոտ հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել

Լիբանանում Ադրբեջանի դեսպանության մոտ հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել

Երեկ երեկոյան մի խումբ դաշնակացական երիտասարդներ Լիբանանում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են իրականացրել։ ՀՅԴ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նրանք կարգախոսներով, ցուցապաստառնրով իրենց բողոքն են արտահայտել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության դեմ։

Հայտարարել են, որ մարդասիրական աղետ ստեղծելով և ամբողջ ժողովրդին սովամահ անելով՝ Ադրեջանը փորձում է ցեղասպանության ենթարկել Արցախպի 120 հազար բնակչությանը։
Նրանք նաև կարմիր գույով ներկել են դեսպանատան գլխավոր մուտքի պատը՝ որպես Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականության խորհրդանիշ։

Երիտասարդները վերահաստատել են իրենց հանձնառությունը ամեն ձևով աջակցել Արցախի ժողովրիդն ու առնելու Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ