Լաչինի անցակետով Արցախից Հայաստան տեղափոխվող հայից ադրբեջանցիները հափշտակել են նարդի՝ Արցախի պետական զինանշանով։ Տեղեկությունն ու լուսանկարները հրապարակել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արցախցին անցակետն անցնելիս է եղել Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցների ուղեկցությամբ։
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ սահմանային ծառայության աշխատակիցները զննել են արցախցու ձեռքի ուղեբեռը, որում էլ գտել են Արցախի զինանշանով նարդու տախտակն ու հափշտակել այն: Ադրբեջանական կողմը կատարվածը համարում է առգրավում,բայց փաստացի քաղաքացւու անձնական իրը հափշտակում է:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը