03  07  2019

Տեսանյութ՝ «Օրենքով գող» Անդիկի սպանությունից



Համացանցում են հայտնվել բացառիկ կադրեր «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանության դեպքից:

Lurer.com-ի հրապարակած տեսանյութից երևում է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել: Կադրերից երևում է, որ 4 հոգով տաղավարում նստած նարդի են խաղում կամ թղթախաղով են զբաղված, երբ մոտենում է մեկը և կրակոցներ արձակում:

Նշենք, որ երեկ գիշեր Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել, և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել էր «օրենքով գող» Անդիկի դին:

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ