Տ-2-21 Հ-8 /Մրգավետ/ - Արևշատ (Տ-2-25) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ4+200 կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կամուրջը ժամանակավորապես փակ է երթևեկության համար։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
«Տեղի է ունեցել երթևեկության սխեմայի փոփոխություն։ Կամուրջը հնարավոր է շրջանցել Մրգավետ-Բյուրավան-Նշավան-Արևշատ ճանապարհով։
Կոչ ենք անում վարորդներին լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին», - ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը