Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը հայտնում է.
«2023 թվականի hունվար-հունիս ամիսների ընթացքում ավելի քան 5000 զանգ և այց ենք ունեցել անհայտ կորած անձանց ընտանիքների կողմից Երևանի ԿԽՄԿ գրասենյակում։
2 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու հարցով, և բացել որոնման հայտեր։ 7 ընտանիք պարզել է իրենց հարազատների ճակատագրերը։
Համաձայն ընտանիքների կողմից ստացված դիմումների՝ 298 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության՝ 2020-2022թթ․ սրացումների հետևանքով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը