Շուռնուխ այցելած Նիկոլ Փաշինյանին գյուղացիներն ասացին, որ գյուղից դուրս գալ չեն կարողանում, ճանապարհ չկա։ Փաշինյանն ասաց, որ սողանք է, աշխատում են։ Գյուղացիները պատասխանեցին, որ «կոմունիստների վախտվանից» սողանք չի եղել, հիմա է առաջացել։ Փաշինյանը պատասխանեց, որ խնդիրը ջրամբարի հետ է կապված։ Գյուղացիները պատասխանեցին, որ ոչ։
Ամեն դեպքում, ըստ կառավարության տեսանյութի, Փաշինյանը ինչ-որ կերպ հարցի տակից դուրս եկավ՝ ասելով, որ տրակտորը պետք է կարողանա մտնել աշխատել և այլն։
Նշենք, որ Սյունիքի մարզի այս գյուղի մի մասը Նիկոլ Փաշինյանը հանձնել է թշնամուն, գյուղացիներին հանել են տներից ու արդեն երեք տարի է՝ կառավարությունը չի կարողանում 13 տուն կառուցել։
Ըստ Փաշինյանի՝ աշխատանքների ընդամենը 80 տոկոսն է արված 3 տարում։
Փաշինյանն ինքնաթիռով Սյունիք էր այցելել երկու օր առաջ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը