18 08 2023

«Անհայտ» այդ անձը ստիպելու է, որ օդակայանը չշահագործվի․ Էդիկ Բաղդասարյան

«Անհայտ» այդ անձը ստիպելու է, որ օդակայանը չշահագործվի․ Էդիկ Բաղդասարյան

 

«Հետքի» գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել՝ գիշերը անհայտ անձը ավտոմեքենայով եկել, կրակել է Կապանի օդակայանի ուղղությամբ ու հեռացել: Ադրբեջանի իշխանություններին ԱԱԾ-ն «կոչ է անում պատշաճ քննություն իրականացնել դեպքի առիթով եւ միջոցներ ձեռնարկել նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար»։ Եթե այս գիշեր էլ այդ «ահայտ» անձը գա, ԱԱԾ-ն նորից նույնաբովանդակ հաղորդագրություն է տարածելու: Ու որոշ ժամանակ հետո  «անհայտը» այդ անձը ստիպելու է, որ օդակայանը չշահագործվի:  ԱԱԾ-ն գուցե չգիտի, որ այնտեղից կրակողը ադրբեջանական զինուժի զինվորական է, այնտեղ անհայտ անձ պարզապես չի կարող լինել:  Հայկական զինուժն ինչո՞ւ չի ոչնչացրել այդ մեքենան ու կրակողին: Երբ Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ կրակել են ու վիրավորել աշխատողներին, մեր զինուժն ինչու՞ չի ոչնչացրել այն դիրքը, որտեղից կրակել են»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ