Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով: Նրան ուղեկցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Նշենք, բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են համացանցում տարածվել, թե ինչպես են ոստիկաններ կուտակված Կապանում, որպեսզի Փաշինյանի այցն անցնի հնարավորինս անխոչընդոտ։
Հիշեցնենք, որ նախորդ այցի ժամանակ բազմաթիվ միջադեպեր եղան, Փաշինյանին ուղղվեցին բազմաթիվ հայհոյանքներ, և այդ միջադեպերը հայտնի են «սյունյաց ողջույն» անունով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը