17 08 2023

Կաթսաներով ակցիա՝ կառավարության դիմաց․ Փաշինյանին հիշեցրին ինչպես է եկել իշխանության



 

Կառավարության այսօրվա՝ օգոստոսի 17-ի նիստի ժամանակ մի քանի կին, օրորոցային երեխայի հետ, կաթսաների կափարիչով, պաստառներով ակցիա էին անում կառավարության շենքի դիմաց։

«Ուզում ենք հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունն ինքն է պարտական ապահովել Արցախի անվտանգությունը, ոչ թե ձեռքերը լվանալ։ Արցախցիները ունեն ՀՀ քաղաքացու անձնագիր, և կառավարւթյունը, ի դեմս վարչապետի, պարտավոր է ապահովել նրանց ապահովույթունը և կյանքի անվտանգութունը, որը վաղուց տեղի չի ունենում»,- ասաց ակցիայի մասնակից Լիլի Քոչարյանը։

Ասաց, որ իրենց հետ բերել են խորհրդանշական կաթսաներ՝ հիշեցնելու կառավարությանը, թե ինչպես են եկել իշխանության, ժողովուրդը ինչի համար է բերել և որ խոստումները խախտել են։

«Նաև հիշենենք, որ նախընտրական արշավի ժամանակ ինքը և ՔՊ թիմը Արցախի հիմնախնդրի լուծում տեսնում էին «անջատում հանուն փրկության» թեզով, սակայն հիմա անում են լրիվ հակառակը՝ ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, ինչը անելու մանդատ չունեն»,- ասաց նա։

Ակցիայի մասնակից Աննա Վրթանեսյանն էլ ասասց․ «Փաշինյանն ասում էր Արցախը Հայաստան է և վերջ, եկել է այդ խոստումով, նա պարզապես սուտասան է։ Ես կպահանջեի, որ հեռանար, բայց այս պահին գոնե մեկ հայանպաստ քայլ կատարեր»։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ