17 08 2023

«Այստեղ եղել է դպրոց»․ կառավարությունը 2-3 տարի առաջ դպրոց է փակել, հիմա էլ վաճառում է

«Այստեղ եղել է դպրոց»․ կառավարությունը 2-3 տարի առաջ դպրոց է փակել, հիմա էլ վաճառում է

  Կառավարության այսօրվա նիստում նախագիծ է ներկայացվել , ըստ որի՝  Լոռու մարզի համայնք Վանաձորի, Վանաձոր ք. Թևոսյան փողոց 7 դպրոց հասցեում գտնվող 3 059.82 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.49382 հեկտար մակերեսով հողամասը կօտարվի։ Հիմնավորման մեջ նշվում է, որ գույքը նախկինում օգտագործվել է որպես դպրոց, սակայն 2-3 տարի է, ինչ  չի շահագործվում։

Գույքի գնահատված շուկայական արժեքը կազմում է  173 900 000 ՀՀ դրամ, այդ թվում հատկացված հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքը՝ 14 259 053 դրամ։

« «Պետական գույքն օտարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե ապահովել լրացուցիչ դրամական մուտքեր»,-գրված է նախագծում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ