Վաղ առավոտից քաղաքացիները տասնյակ ծաղկեպսակներ են դրել Երևանում Սուրմալու տոնավաճառի մոտ, բերել են նաև խաղալիքներ՝ ի հիշատակ մեկ տարի առաջ տեղի ունեցած ողբերգական պայթյունի զոհերի։
Հիշեցնենք, որ Սուրմալու առևտրի կենտրոնում մեկ տարի առաջ այս օրը՝ օգոստոսի 14-ին, 13։23-ին, տեղի ունեցավ պայթյուն։ Ըստ գլխավոր վարկածի՝ պայթել էր հրավառության պարագաների պահեստը։ Ողբերգությունը խլեց 16 կյանք, այդ թվում՝ երեխաների։
Հարուցվել է քրեական գործ, որը տեղից չի շարժվում, ըստ զոհերի հարազատների։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը