14 08 2023

Սահմանային բնակավայրերը պետք է լինեն մայրաքաղաքում ապրողների ակտիվ շրջագայության վայր․ Կարեն Հովհաննիսյան

Սահմանային բնակավայրերը պետք է լինեն մայրաքաղաքում ապրողների ակտիվ շրջագայության վայր․ Կարեն Հովհաննիսյան

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սահմանային բնակավայրերը պետք է լինեն մայրաքաղաքում ապրողների ակտիվ շրջագայության վայր։ Սահմանային բնակավայրերում որքան շատ գնաք, այնքան ուժեղ կլինեն թե՛ տեղացիները, թե՛ սահման պահող զինվորն ու սպան։
Սահմանային բնակավայրում ապրում և արարում են մարդիկ, այստեղ ծնվում, մանկապարտեզ, դպրոց են գնում երեխաներ, որոնք ամենախոցելին են, որոնց համար ևս անվտանգությունը ամենակարևորն է, որոնք սթրես տանելու դեպքում ամբողջ կյանքում դա իրենց մեջն է մնալու։
Ամեն դեպքում, եթե մտածում եք, որ սահմանային բնակավայր գնալը ռիսկային է, ապա հիշեք, որ սահման պահող 18- 20 տարեկան տղեն իրա ծնողների տղեն ա ու հենց քո համար ա սահմանին, որ դու թիկունքում հանգիստ լինես։
Եթե մտածում եք, որ սահմանային բնակավայր գնալը ռիսկային է, ապա հիշեք, որ այդ բնակավայրում կան մանկահասկաներ, հղիներ, պարզապես անկողնային հիվանդներ, սահմանափակ հնարավորությամբ տեղաշարժվողներ, ովքեր հենց այդտեղ ապրելով թիկունքային թույլ են տալիս , որ լինի թիկունքային․․․
Մի խոսքով, առաջին իսկ հնարավորության դեպքում սահմանային բնակավայր գնացեք, շատ կարևոր է․․․

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ