Հայաստանից Լեռնային Ղարաբաղին ուղարկվելիք հումանիտար օգնության երկու տասնյակից ավելի մեքենաները արդեն 18 օր է՝ գտնվում են Կոռնիձորի սահմանային հատվածում: Այս ընթացքում տեղում իրավիճակին ծանոթացել են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներ, ԱՄՆ Սենատի պատվիրակներ: «Լուրեր»-ին հայտնել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Բացի պետական աջակցությունից` Սյունիք է հասել նաև Ֆրանսիայի քաղաքներից հավաքված ևս մեկ մեքենա կենսական անհրաժեշտության ապրանք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը