Արդեն ոչ թե օրերի, այլ ժամերի հաշիվ է ընթանում, հումանիտար իրավիճակը ժամ առ ժամ է սրվում,- Կոռնիձորում կանգնած-մնացած բեռների մոտ այսօր հայտարարել է ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը: Այս մասին գրում է «Լուրերը»։
Այս պահին որևէ փոփոխություն չկա, Ադրբեջանը հրաժարվում է բացել ապօրինի տեղադրված անցակետը և թույլատրել հումանիտար բեռի մուտքը ԼՂ: 360 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատարները Երևանից Կոռնիձոր ուղևորվեցին չորեքշաբթի, որ կյանքի համար անհրաժեշտ սնունդ ու դեղորայք հասցնենԼեռնային Ղարաբաղի՝ լիակատար շրջափակման մեջ հայտնված հայությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը