Դեռեւս չպարզված հանգամանքներում երեկ՝ օգոստոսի 9-ին, հրազենային վիրավորման հետեւանքով մահացած զինծառայող Ժորա Կարապետյանը Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք համայնքից էր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Պարգեւ Ոսկանյանը։
Նա 18 տարեկան էր, 2022 թվականի հունվարին էր զորակոչվել բանակ, ծառայում էր Արարատում, տան միակ տղան էր, ուներ իրենից մեծ երկու քույր։
«Երեկ երեկոյան էր խոսել մոր հետ։ Նորմալ տրամադրություն ուներ։ Քույրը երեխա էր ունեցել, այդ առիթով էր շնորհավորում։ Ժորան շատ համեստ, խելոք, դաստիարակված տղա էր»,- նշեց Ոսկանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը