10 08 2023

Անհետացել է «երկայնքով» բառը. «սխալների ուղղում»՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Yerkir.am

Անհետացել է «երկայնքով» բառը. «սխալների ուղղում»՝ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ․ Yerkir.am

Yerkir.am-ը գրում է․ 

Բերձոր-Աղավնոյի և ՀՀ-Արցախ մայրուղու հանձնման հերթական  դավադիր քայլի նախօրեին՝ 2022 թ. հունիսի 12-ն, «Սյունիք-2» օպերացիան Բերձորում. փաստաթղթում ինչու՞ հայտնվեց  «երկայնքով» բառը» վերտառությամբ հոդված էի հրապարակել առ այն, թե ինչպես է Փաշինյանի իշխանությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի երկրորդ պարբերության «По согласованию Сторон  в ближайшие три года будет определён план строительства нового  маршрута  движения  по  Лачинскому коридору,  обеспечивающий  связь между  Нагорным Карабахом и Арменией…» արտահայտության  հայերեն թարգմանության և պաշտոնական կայքում զետեղված տեքստի մեջ ավելացրել «երկայնքով» դավադիր բառը, այսպես.

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և  Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա  երեք  տարիների  ընթացքում  պիտի  հաստատվի Լաչինի  միջանցքի  երկայնքով նոր  երթուղու կառուցման նախագիծ…»: 

Ստացվում է՝ եռակողմ հայտարարությամբ որոշված է եղել նոր երթուղու կառուցումը Լաչինի միջանցքով, իսկ ահա փաշինյանական թարգմանությամբ՝ նոր երթուղու կառուցումը նախատեսված է ոչ թե Լաչինի միջանցքով, այլ Լաչինի միջանցքի երկայնքով։ Իսկ վերջինիս տակ կարելի է հասկանալ՝ թե՛ Լաչինի միջանցքով, թե՛ միջանցքի կողքով։ 

Փաշինյանն ու Ալիևը, փաստորեն, փոխադարձ պայմանավորվածությամբ հիմնվել են փաշինյանական թարգմանության և «երկայնքով» հնարածին բառի վրա, ավելին, այն մեկնաբանել իբրև կողքով: Արդյունքում՝ միջանցքի կողքով էլ հենց կառուցվեց Կոռնիձոր-Հին Շեն ճանապարհըորն ընկած է Լաչինի միջանցքից դուրս

Նշել էինք, որ ճանապարհի՝ այդ վայրերով կառուցումը ոչ միայն չի նախատեսված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, այլև խստորեն հակասում է վերջինիս դրույթներին և արդյունք է Փաշինյան-Ալիև պայմանավորվածության (տառացիորեն կրկնվեց Սյունիքի դիրքերի՝ «բանավոր ըմբռնմամբ» հետքաշման տխրահռչակ օպերացիան)։ 

Օրերս նկատեցինք, որ վարչապետի պաշտոնական կայքէջում կատարվել է եռակողմ հայտարարության «սխալների ուղղում», ինչի արդյունքում տեքստում կատարված բազմաթիվ ոճական, բովանդակային և այլ տիպի փոփոխությունների շարքում անհետացել է նաև «երկայնքով» եզրույթը:  

Պարզ է՝ Մավրն արել է իր գործը, Մավրը պիտի հեռանա…

Վահե Սարգսյան

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ