17 04 2024

Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան

Տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը... Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ըստ հանդիպման մասնակիցների՝ Գավառական ճարպիկը Ոսկեպարում փորձել է մարդկանց համոզել, թե բանակցում են, և զգացողություն կա, որ ճանապարհը չի հանձնվի Ադրբեջանին, որ Ալիևի հետ «բանավոր ըմբռնումով» (բան հիշեցրե՞ց այս արտահայտությունը) որոշել են, որ Ադրբեջանցիները նախնական գալու են կանգնեն Ներքին Ոսկեպարի գետի ափին, որը ճանապարհից 50-100 մետր է հեռու...
Կարճ ասած՝ ուզել է ասել՝ Ալիևի հետ «բանավոր ըմբռնվել են», որ Գորիս - Կապանի տիպիկ օրինակով միանգամից չեն կտրի Երևան - Թբիլիսի մայրուղին, այլ փուլերով՝ «մանրից»...
‼️ Այ էդպիսի վստահ դեմքով էլ ժամանակին սեփական ծննդավայր Սյունիքի դիրքերն ու ճանապարհները թուրքին հանձնելուն չափազանց օգտակար եղած մերօրյա Մելիք Ֆրանգյուլ Արմեն Խաչատրյանը լրագրող Սյուզի Բադոյանին ասում էր, որ Գորիս-Կապանը չափազանց անվտանգ է,
- Տավուշի մարզպետ Hayk Chobanyan Հայկ Չոբանյանն էլ 2021 թ. մարտի 26-ին տասնապատիկ ավելի վստահ դեպքով բացառում էր Տավուշի տարածքների հանձնման գործընթացը, դեռ մի բան էլ անբարոյական անվանում Հրանտ Բագրատյանին ու մեզ՝ մարդկանց, ովքեր լավ հասկանալով չարիքի իշխանության գործելաոճն ու իրերի զարգացման տրամաբանությունը, ահազանգում էին Տավուշի գլխին կուտակված սև ամպերի մասին,
- Հայկ Չոբանյանի հարավային գործընկեր, Սյունիքի մարզպետ, հայտնի մականունավոր Մելոն էլ 2021-ի մայիսի 12-ի ճակատագրական ներխուժման օրը շեֆի հետ պասերով հայտարարում էր, թե ադրբեջանցիները առաջ չեն եկել, պարզապես մոլորվել են իր «հովվության» սարերում,
- մի քանի օր անց՝ 2021-ի մայիսի 15-ին, արենա դուրս եկավ Տիգրան Ավինյան անունով մեկ այլ դերակատար ու հաղթական հայտարարեց, որ նախորդ պարբերությունների հերոսներ՝ մականունավոր Մելոյի ու «գաիչնիկ» Արմեն Խաչատրյանի հետ հաղթական վերելք է ունեցել «Սև լիճ», իսկ թե ինչ լիճ էր, և ինչ եղավ՝ ներկայացումից հետո պարզվեց,
- 2021-ի մայիսյան ներխուժման օրերին նույն «գաիչնիկը» տղամարդու խոսք էր տվել Նաիրի Հոխիկյանին՝ անձամբ ուղեկցել Սև լիճ. անցել է 3 տարի, սակայն «գաիչնիկը» մինչ օրս չի կատարել իր տղամարդու խոսումը,
- մարզպետ Մելոյի քրոջ աղջիկ, Հ1֊ի ՔՊ֊ական-պալատական սազանդար Արմինե բաջին էլ 2021-ի նոյեմբերի 14-ին՝ Կապան-Ճակատեն ճանապարհի դավաճանական հանձնումից ընդամենը ժամեր առաջ, ադրբեջանական մոնոներկայացումներ էր կազմակերպել ցուցանակների մոտ, թե իբր ինքն այնտեղ է, այն է՝ «Հադրութը մեր ձեռքում է» և ճանապարհի հանձնման մասին լուրերը «լկտի ստեր» են:
Այսօր ականատեսն ենք ՆՈՒՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆԸ, տրագիկոմեդիա, որտեղ բեմադրվում է հայրենիքի դավաճանական հանձնման հերթական սցենարը...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ