Շատ շուտով ամբողջ քաղաքական դաշտը, ներկապնակը մեծ հանդիպում կունենանք եւ ես ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն. կապ չունի ով ինչ գաղափարի մեջ է: Այս մասին բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Միաժամանակ, մենք նաեւ մասնագիտական համայնքներին ենք հանդիպում: Երկու օրից բժշկական համայնքին կհանդիպենք, հուսամ շուտով սպայական համայնքին կհանդիպենք, նախկին մեր սպաներին, նաեւ մշակութի գործիչների, իրավաբանների, տնտեսագետների, փաստաբանների»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը