08 08 2023

Ի՞նչ խաղաղություն, էն որ սաղ տվել ե՞ն, մեզնից հարցրել ե՞ն, որ պայմանագիր են ստորագրում․ ազատամարտիկ



«Նահանջ չկա, մտնելու ենք Արցախ, ճանապարհը բացելու ենք, հաց տանենք։ Պատերազմով ենք մտնելու։ Պատերազմի պես նահանջ չունենք, էն որ խաբեցին, նահանջ արեցին։ Նահանջ արեցինք, մեր ինքնասիրությունները թողեցինք էնտեղ»,- կառավարության դիմաց ակցիայի ժամանակ ասաց «Խաչակիրներ» ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը։

«Չենք եկել նկարվենք գնանք, եկել ենք, գործ անենք։ Ամեն ինչի սպասոբնի մարդիկ ենք։ Ամենավատ քայլը կանենք, մենակ թե էսօր բացվի։ Պատերազմ կանենք կառավարության դեմ, հետո թուրքի դեմ։ Չեմ ասում կառավարության շենքը կտրաքացնենք։ Մեջը թուրքի նման մարդիկ կան, բայց նորմալ մարդիկ էլ կան։ Մենք միամիտ տղերք չենք, չենք եկել, որ մեզ խաբեն ճամփու դնեն»,- ասաց նա։

Ներկաներն ասացին, որ քաղաքական հարցերի չեն պատասխանի, չեն եկել Փաշինյանից բողոքելու, այլ եկել են պահանջեն բացել միջանցքը։ Հավաքված քաղաքացիները կառավարությանը և նրա ղեկավարին քննադատում էին և հայհոյում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ