«Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրություններին ընտրողների քանակը հուլիսի 14-ի դրությամբ կազմել է 823 559: Նախորդ ընտրություններում (2018-ի սեպտեմբերի 23-ին) այդ թիվը եղել է 848 հազար է եղել: Ի սկզբանե հրապարակված թիվը եղել է 853 հազար, բայց արդեն սեպտեմբերի 23-ի դրությամբ, քվեարկության օրը, ընտրական ցուցակներում Երևանի ընտրողների թիվը եղել է 848 հազարից մի փոքր ավելի: Այսինքն անցած 5 տարիներին ընտրողների թիվը նվազել է»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ դեռևս որևէ քաղաքական ուժ չի առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններին։
Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը կսկսվի օգոստոսի 23-ին:
«Օգոստոսի 3-13-ը առաջադրումների փուլն է, 13-18-ը գրանցումների փուլն է, իսկ գրանցման ժամկետի ավարտից հետո 5-րդ օրը սկսվում է նախընտրական քարոզչությունը, դա օգոստոսի 23-ն է»։
Անդրադառնալով ընտրությունների թափանցիկությանը՝ նշեց․ «Ես կարող եմ և ապահովելու եմ, որ Հայաստանում ,քանի դեռ ես ԿԸՀ նախագահն եմ, ընտրությունները լինեն ազատ, արդար, թափնացիկ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը