Ադրբեջանի բանակում մեկ օրում երկրորդ ինքնասպանությունն է կատարվել։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, N զորամասի զինծառայող Թելման Մահմուդ օղլի Էլյուբովը ինքնասպանոթյուն է գործել հրազենով։ Զինվորական դատախազության աշխատակիցներն իրականացրել են դեպքի վայրի եւ մարմնի զննում, իրականացրել անհրաժեշտ այլ միջոցառումներ։ Հարուցվել է քրեական գործ «ինքնասպանության հասցնելու« հոդվածով։
Ավելի վաղ տեղեկացվել էր զինվոր Իլքին Ալեքպերովի ինքնասպանության մասին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը