26 07 2023

Պետությունը 250 հազար դրամով փակել ա անհետ կորածների հարազատների բերանը․ ակցիայի մասնակից ծնող



 

«Ոչ մի արձգանք չի եղել․ մնալու ենք էստեղ, արդեն ծնողներ կան, որ վրաններ են երել։ Անժամկետ մնալու ենք, ինչև Փաշինյանը մեզ ընդունի»,- ասաց Բաղրամյան պողոտան փակած քաղաքացիներից մեկը։ Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատներից մի քանիսը ակցիա են անում՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանն ընդունի իրենց։ Վաղ առավոտից փակել են պողոտան։

Անհետ կորածի մայրը դիմում է մյուս ծնողներին․ «Միացեք, ժողովուրդ, ունենանք թասիբ, միանանք, մեր տղերքը մի ոտ շուտ տուն գան։

Ես խնրում եմ ժողովրդին գան-միանան մեզ։ Թանկ չե՞ն մեր երեխեքը։ Անհետ կորածների ծնողներ, թողեք ձեր գոմը, հողը ամեն ինչը, եկեք ձեր թանկի համար պայքարեք, պահանջեք, ստիպեք, եթե թանկ են։

Իմ տնից 4-5 հոգի եկել են, բայց մարդիկ հանգիստ սպասում են խոզին կերակրեն ժամը 5-ին։ Մեծացնում են Նոր տարուն մորթե՞ն։ Էս ի՞նչ ծնող են, չեմ կարողանում հասկանամ նման ծնողին։։ Միգուցե ուրախ են, որ իրենց երեխեքը տունը չեն։ Եթե մարդ չի պաանջում իրենց երեխին, ուրմեն ուրախ ա, պետությունը երկու կոպեկով փակել ա բերանները։

Ամբողջ հոգով ատում եմ այդ մայրերին, կանանց, ախպերներին ու քրերին։ Ո՞ւր են էդ կանայք, որոնց անուսինները տունը չեն»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ