ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«Շուտով կարթնանաք և վստահ եմ, որ առաջին հարցերից մեկը, որ կառաջանա ձեր մտքում. «Ի՞նչ ուտել այսօր», դրան կհաջորդի գործողությունը և կուշտ ու հանգիստ օրը կբացվի։
Արցախում ևս այդ հարցն է տրվելու, բայց ...
Առավելագույն մեկ շաբաթ հետո Արցախում կլսենք սովամահության դեպքերի մասին։
Չե՞ք պատկերացնում... Իհարկե' չեք պատկերացնի, պարզապես ասեմ իմանաք։
Լույսը բարին ավետի և ամեն մեկդ զգաք պահի լրջությունը և չասեք . «Ես անիմաստ եմ համարում փողոց դուրս գալը »։
Անիմաստ չէ, դուրս եկե՛ք ճնշենք այս անտարբերությունը։
Այսօր ժամը 19։00 ին Մյասնիկյանի արձանի մոտ եկեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը