18 07 2023

Բազմազավակ մայրերը Երևանի ՄԱԿ գրասենյակի դիմաց ակցիա են իրականացնում

Բազմազավակ մայրերը Երևանի ՄԱԿ գրասենյակի դիմաց ակցիա են իրականացնում

Սայիդա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Ես իմ փոքրիկի հետ ՄԱԿ գրասենյակի մոտ ենք։ՄԱԿ-ի գրասենյակի մոտ երեկվանից մեկնարկած նստացույց-հացադուլին այսօր միացել են Հերմինեն' ծնունդով Արցախից ու Մարգարիտան' Երեւանից։ Հերմինեն երեք անչափահաս երեխաների մայր է,Մարգարիտան' երկու։ Մարգարիտան կերակրող մայր է, 1 տարեկան փոքրիկին ուրիշի խնամքին է թողել 1օրով, որ, ինչպես ինքն է ասում, մի փոքր զգա, թե ինչ զրկանքների միջով են անցնում Արցախի մեր հայրենակիցները... Հերմինեն էլ որպես մայր ու Արցախում սրբություններ ունեցող կին ասում է' հացը կուլ չի գնում, տանն էլ ուտել չեմ կարողանում, քանի որ գիտեմ' Արցախում ուտելիք չկա, մի քանի օր էլ... ու սովի կմատնվեն հայրենակիցներս։ Անտարբեր մնալն այս իրավիճակում առնվազն մարդու խիղճը պետք է տանջի։
Խնդրում եմ կիսվեք,տարածեք
Hermine Avagyan Margarita Sahakyan

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ