13 07 2023

Արվեստի և մշակույթի ոլորտում նվաճումներ ունեցող երիտասարդների տարկետում տրվեց

Արվեստի և մշակույթի ոլորտում նվաճումներ ունեցող  երիտասարդների տարկետում տրվեց

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիտում որոշեց  մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների պարտադիր զինծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում մայիսի 14-ին տեղի է ունեցել մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստ, որի շրջանակներում հանձնաժողովը, կայացրել է դրական եզրակացություն հետեւյալ քաղաքացիների մասով.

Միսակ Սամվելի Հարթենյան,

Սամվել Կարենի Դավթյան,

Հայկ Արամի Գուրգենյան,

Արզաս Գրիգորի Ոսկանյան,

Արմեն Լևոնի Պուչինյան,

Պավել Արթուրի Պետրոսյան,

Տիգրան Արտակի Այվազյան,

Վարդան Վահրամի Վարդանյան,

Միքայել Նարեկի Աղաջանյան:

Հիմք ընդունելով կարգի պահանջները՝ քաղաքացի Միսակ Սամվելի Հարթենյանին նախատեսվում է տալ տարկետում 2023 թվականի ամառային զորակոչից մինչև նրա 26 տարեկանը լրանալու օրը, քանի որ վերջինիս 26 տարին լրանում է 2024 թվականի օգոստոսի16-ին:

Միաժամանակ՝ քաղաքացի Սամվել Կարենի Դավթյանը 2 տարի ժամկետով ստացել է տարկետում մինչև 2023 թվականի ձմեռային զորակոչը: Սամվել Դավթյանը ս.թ. ընդունվել է Լոնդոնի թագավորական երաժշտության ակադեմիա, սակայն Լոնդոն մեկնելու և ուսումը սկսելու համար վերջինիս անհրաժեշտ է տվյալ ժամանակահատվածում ստանալ Բրիտանիայի ազգային վիզա:

Հետևաբար, առաջարկվում է հնարավորություն ընձեռել Սամվել Դավթյանին ստանալու տարկետում 2023 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ձմեռային զորակոչը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ