«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, արձագանքել է ԲԴԽ կողմից քիչ առաջ հրապարակված որոշումներին, որոնցով դադարեցվել են 4 դատավորների լիազորությունները:
Նա Facebook-ի իր էջում գրել է. ««ԲԴԽ-ն դադարեցրեց վերաքննիչի դատավոր Աստղիկ Խառատյանի, վճռաբեկի դատավորներ Տիգրան Պետրոսյանի և Արտակ Բարսեղյանի, ինչպես նաև առաջին ատյանի դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները։
Այս որոշումներով «կարեն անդրեասյան» դարձան դատավորներ Քրիստինե Մկոյանը և Արթուր Աթաբեկյանը։ Մյուսները՝ Վիգեն Քոչարյանը, Հայկ Գրիգորյանը և հատկապես Երանուհին, «կարեն անդրեասյան» էին դարձել վաղուց։
Դե ինչ, սա դատավորներ Մկոյանի և Աթաբեկյանի գիտակցված ընտրությունն էր։ Ոչ ոք նրանց գլխին ատրճանակ չէր դրել»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը