01 07 2023

Մինչև սեպտեմբեր գազելներ այլևս չեն լինի

Մինչև սեպտեմբեր գազելներ այլևս չեն լինի

Ավելի քան 200 «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսի փոխարեն այսուհետ բնակիչներին կսպասարկի շուրջ 100 ավտոբուս. հուլիսի 1-ից գործարկվել է միանգամից 9 երթուղի:   Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Աղբյուրը նշում է, որ Երևանը շարունակում է տրանսպորտային համակարգի բարեփոխումները՝ փուլ առ փուլ իրատեսական դարձնելով նախագծի իրականացումը: Արդիականացված երթուղիներում, ի դեպ, առանձին ուղեգծեր փոփոխվել են:

«Մինչև սեպտեմբեր երևանյան երթուղիներում այլևս «գազելներ» չեն լինի: Ընդհանուր առմամբ 363 միկրոավտոբուսային շարժակազմերն ամբողջությամբ կփոխարինվեն ավտոբուսներով»,-խոստանում է քաղաքային իշխանությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ