27 06 2023

Միջազգային հանրությունը ոչ թե պատժամիջոցներ է կիրառում Ադրբեջանի նկատմամբ, այլ ավելի խորացնում համագործակցությունը. Գրիգորյան



 

Ժամը 08։30-ից մեկնարկել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «SOS Artsakh» կարգախոսով նախաձեռնած 24-ժամյա նստացույցերը ՀՀ-ում ԱՄՆ-ի, Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի Հանրապետության և ԵՄ ներկայացուցչությունների դիմաց։

«Միջազգային հանրությանը մեր կոչը մեկն է՝ գործուն քայլեր ձեռնարկել, կոչերից,  հայտարարություններից, ուղղակի հորդորներից զատ այնպիսի քայլեր իրականացնել, որպեսզի  Ադրբեջանը դադարեցնի էթնիկ զտումների քաղաքականությունն Արցախում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Կոչերից, հայտարարություններից զատ պետք է  լինեն պատժամիջոցներ, բայց, ցավոք, ականատես ենք, որ ոչ թե պատժամիջոցներ են կիրառվում Ադրբեջանի նկատմամբ, այլ ավելի խորացվում է  համագործակցությունը ու դա վերաբերում է  միջազգային հանրության գրեթե բոլոր դերակատարներին․․․ Մեր կոչն է հայտարարություններից բացի անցնել գործնական քայլերի։ Որևէ մեկի մոտ արդեն կասկած չկա, որ Ադրբեջանը էթնիկ զտումների քաղաքականություն է  իրականացում, մեր կոչը այն է՝ ոչ միայն արձագանքել, որ այդպիսի քաղաքականություն է  իրականացվում Արցախում, այլ նաև քայլեր ձեռնարկել նախ կանխելու, ապա պատժելու այն կողմին, որը փորձում է նման քայլեր իրագործել»,- ասաց Աննա Գրիգորյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ