Փատաբանների պալատի նախագահի տեղակալ Հարութ Ակլունցը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերից ասաց․ «Որպես փաստաբան մտավախություն ունեմ, որ, միգուցե, մյուս անգամ իմ նկատմամբ բռնություն կիրառվի»։ Ընդգծելով փաստաբանական համայնքի կողմից հայտարարված մեկօրյա գործադուլի և բողոքի ակցիաների նշանակությունն ասաց․ «Էս պարագայում մենք աշխարհին մեսիջ ենք ուղարկում, որ Հայաստանում նույնիսկ փաստաբանները վտանգի տակ են և բռնության են ենթարկվում․․․Ի վերջո, այս դեպքերը հետաքններլու և նմանատիպ դեպքերը կանխելու գործը պետության ուսերին է․ պետությունն է պարտավոր, իշխանություններն են պարտավոր պատշաճ քննություն կատարել և պատժել մեղավորների, հակառակ դեպքում կունենանք ինքնադատաստանի դեպքեր»,-ասաց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը