23 06 2023

41 կգ ընդհանուր քաշով դեղամիջոցներ, դեղորայքի դատարկ տուփեր են փորձել ներմուծել



ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ բաժնի աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում կանխվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներմուծման երկու փորձ:

ՊԵԿ-ից  հայտնում են, որ օրերս  Բագրատաշենի մաքսային կետ-բաժին են ժամանել ՀՀ քաղաքացիներ` հայր և որդի Ս. Գ.-ն և Ա.Գ.-ն իրենց մարդատար տրանսպորտային միջոցներով։ Մաքսային տեսուչի հարցմանը՝ արդյոք վերջիններս ունե՞ն հայտարարագրման ենթակա ապրանքներ, քաղաքացիները պատասխանել են, որ չունեն: Հսկողություն իրականացնելու նպատակով մեքենաներն  ուղարկվել են խոր զննման անգար: Արդյունքում՝ առաջին մեքենայի պահեստային ետևի նստատեղի և գազաբալոնի միջև գտնվող հատվածից և հետևի կողային դռների միջից՝ պաստառի տակ,  հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ, դեղորայքի դատարկ տուփեր՝ 41 կգ ընդհանուր քաշով։

Հաջորդ մեքենայի կողային դռների միջից` պաստառի տակ,  հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված, մաքսային հսկողության ենթակա ապրանքներ` տարբեր տեսակի և արտադրության դեղամիջոցներ և դեղորայքի դատարկ տուփեր՝ 40,5 կգ ընդհանուր քաշով։

Ապրանքները վերցվել և ի պահ են հանձնվել «Տրանս ալյանս» ՍՊԸ մաքսային տերմինալի պահեստ:

Փաստերի առթիվ կազմվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններ»,- ասված է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ