21 06 2023

Համախմբվե'ք ու դուրս եկե՛ք փողոց․աղետ է սպասվում շա՜տ մեծ․․․ Սոֆյա Հովսեփյան

Համախմբվե'ք ու դուրս եկե՛ք փողոց․աղետ է սպասվում շա՜տ մեծ․․․ Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանն ահազանգում է․

«Սիրելի հայրենակիցներ ընկերների և ինձ ճանաչող մարդիկ ։

Արցախը պարզապես շրջափակված չէ, Արցախում մարդիկ սովի են մատնվել և եթե որևէ մեկը չգործի ընդամենը երկու երեք օր հետո աղետալի կլինի 120000 մարդու վիճակը։

Ես ֆիզիկապես ի վիճակի չեմ որևէ բան անելու, բայց խնդրում եմ, պասիվ ու անտարբեր մի եղեք։

համախմբվե'ք ու դուրս եկե՛ք փողոց....

1.Դեղատներում դեղորայքն ու կաթնախառնուրդները ավարտվում են և մանկահասակ երեխաները մնում են սոված ։

2.Հացի պաշարը շատ քիչ է ու չի կարող շաբաթներ տևել։

  1. Հիվանդանոց դեղեր չեն հասնում
  2. Չորս գյուղերից հիվանդներին չեն կարող հասցնել ոչ Ստեղփանակերտ, ոչ Գորիս, անգամ շտապ օգնություն չեն թողնում հասնի ։

Թվարկել կարող եմ հազարավոր ... Բայց...

Որպես մայր դուրս եկե՛ք փողոց, որպես կին , որպես տատիկ , որպես պարզապես հայ ։

Դուրս գալ է պետք բոլոր դեսպանատների ,ՄԱԿ կոչված անտերության, ՌԴ դեսպանատան դիմաց, պահանջել է պետք, տեր կանգնել է պետք ...

Ժողովուրդ խնդրում եմ, անջատման ռեժիմը անջատեք, աղետ է սպասվում շա՜տ մեծ ...

Սպասում եմ արձագանքի ու քայլերի ։

Ներեցեք որ ինքս չեմ անում այս ամենը, ավելի քան անզոր երբեք չեմ զգացել ինձ»

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ