Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչները Բիշքեկում հանդիպման ընթացքում համաձայնեցրել են Ղրղըզստանում կայանալիք խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժությունների պլանը եւ անցկացման կարգը։ Այս մասին տեղեկացրել է Ղրղըզստանի պաշտպանության նախարարությունը։
«2023թ. հունիսի 20-ին Ղրղըզստանի Հանրապետության ԶՈւ Մարտական պատրաստության կենտրոնի ռազմակայանում տեղի ունեցան շտաբային բանակցություններ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի «Անխախատ եղբայրություն-2023» հրամանատարաշտաբային զորավարժությունների պատրաստման եւ անցկացման վերաբերյալ»,- նշվել է հաղորդագրությունում։
Հանդիպման ընթացքում մասնակիցները «դիտարկել եւ համաձայնեցրել են զորավարժությունների անցկացման կարգը», խաղաղապահ ստորաբաժանումների գործողությունների պլանը, ինչպես նաեւ ««կայանալիք զորավարժությունների շրջանի համակողմանի ապահովման» հարցերը։
Բիշքեկի հանդիպմանը մասնակցել են ռազմական պատվիրակություններ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղըզստանից, Ռուսաստանից, Տաջիկստանից, ինչպես նաեւ ՀԱՊԿ Միավորված շտաբի եւ քարտուղարության ներկայացուցիչներ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը